ԱՀ անվտանգության խորհրդից պարզաբանում են տարածել hraparak.am կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ: Պարզաբանման մեջ ասվում է. «Անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությանը՝ hraparak.am-ը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ վերլուծությամբ: Ս. Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնամամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն: Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում: Թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը: Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝ նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին: Նույնը վերաբերում է նաև թիկնազորին և այս կապակցությամբ բոլոր շահարկումները անհիմն են: Ի դեպ, բյուջեի ծախսերի նպատակայնությամբ հետքրքրված լրագորղի կողմից մեկնաբանություն ստանալու որևէ փորձ չի արվել՝ պայմանավորված առավելապես իր կողմից ներկայացվող խմբագրության քաղաքականությամբ: Ավելին՝ ամիսներ առաջ հերթական ապատեղեկատվության տարածման կապակցությամբ դիմել ենք կայքի խմբագրություն և ստացել «ենթադրություններ կան», «մեզ ասացին», «մեր աղբյուրը փոխանցում է», «խոսվում է» հակալրագրային ամպուլայում (չշփոթել տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու ԶԼՄ-ների իրավունքի հետ) տեղավորվող պաստասխան, այն է՝ «մենք ունենք մեր աղբյուրները և մեկնաբանության կարիք չենք զգում»:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01