Երևանի կենդանաբանական այգու ներսում կրկին լարված իրավիճակ է: Թեև ակնկալվում էր, որ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրայնի հրաժարականից հետո իրավիճակը կկարգավորվի, սակայն հիմա էլ այգու աշխատողները բողոքում են ներկայիս տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքային ոճից: Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամող Հեկտոր Քոչարյանը մարտի 17-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց՝ աշխատանքային իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված ստորագրել է դիմումի տակ: «Ես արձակուրդի մեջ էի, մարտի 16-ին արձակուրդս լրացավ, եկա աշխատանքի: Ինձ ասաց՝ դիմում գրի գնա, սուսուփուս գրի գնա, հարցնում եմ՝ ինչի՞ համար, ասում է՝ դու էն կողմից ես, մեր կողմից չես»,- ասաց Քոչարյանն ու պարզաբանեց, թե ինչ է նշանակում «այն կողմից լինել»: «Մեր հին աշխատակիցները, որ կային՝ նախկին տնօրեն Խաչատրյանը, մյուսները, ես մոտիկ եմ իրենց հետ, դե հինգ տարի միասին աշխատել ենք, դրա համար ազատեց աշխատանքից: Հետո ասաց կբերես արձակուրդայինդ էլ հետ կվճարես ու դիմումդ կգրես, ասացի ես գումար չունեմ, որ վճարեմ, մի ամիս թույլ տվեք աշխատեմ էտ գումարը զրոյացնեմ, հետո դուրս գամ, ասաց չէ, հիմա դիմումդ գրի ու գնա»,- պատմեց այգու նախկին աշխատակիցը: Քոչարյանի խոսքով՝ նորանշանակ տնօրենն այնպիսի հրամաններ է տվել, որոնք աբսուրդի ժանրից են. «Եկել ինձ ասել է գայլերին խառնեք արջերի հետ, դա աբսուրդ է: Այսինք՝ այնպիսի բաներ էր անում, որ կոնֆլիկտ ստեղծվի ու դու թողնես հեռանաս, ոնց որ ընկնի հետևիցդ էլի»: Նրա խոսքով՝ ինքը միակ աշխատակիցը չի եղել, որ հեռացել է կամ՝ հեռացվել, շուրջ 15 աշխատակից՝ հիմնականում այգու վարչարարությամբ զբաղվողներն, այս ընթացքում դուրս են եկել աշխատանքից: «Այս մի քանի ամիսների ընթացքում ողջ վարչական կազմը ազատվել է աշխատանքից: Մեկը զզվացել դիմում է գրել, յոլա չի գնացել հետը, մյուսին հեռացրել են»,- ասաց Հեկտորն ու հավելեց, որ արդեն սկսել են մի քանի դատական գործընթացներ՝ իր և այգուց հեռացված մյուս աշխատակիցների կողմից: Ինքը դիմել է դատարան և պահանջում է իրավունքների, այդ թվում՝ աշխատատեղի վերականգնում: Հեկտոր Քոչարյանը նաև մեզ ուղարկեց լուսանկարներ, որտեղ նրա խոսքով՝ փաստաթղթերից մեկի ստորագրությունը կեղծված է և իրենը չէ, թեև նշված է իր անունը: «Ուղարկում եմ իմ օրինակները և այգու տնօրենի ժ/պ-ի հրամանը, որտեղ իմ անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է, իմ չէ, դա ես չեմ ստորագրել, ժամանակավոր պաշտոնակատարն անձամբ կամ գուցե իր հանձնարարությամբ մեկ ուրիշն է կեղծել բայց փաստը մնում է փաստ, որ կեղծվել է իմ ստորագրությունը և սրան օրենքի պահանջին համապատասխան ընթացք է տրվելու»,-ավելացրեց նախկին աշխատակիցը:
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
16:09 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03