Ապրիլին կորոնավիրուսով պայմանավորված՝ փախստականների թվի անկումից հետո, մայիսին կրկին դեպի Եվրամիություն ժամանող փախստականների հոսքն աճել է։ Անցած ամիս Frontex եվրոպական սահմանային ծառայությունը գրանցել է ԵՄ սահմանները անօրինական կերպով հատելու շուրջ 4300 դեպք հիմնական միգրացիոն երթուղիներում, ինչը գրեթե երեք անգամ ավելին է, քան ապրիլին։ Ապրիլին ԵՄ-ում փախստականների հոսքը կտրուկ անկել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ընդհանուր առմամբ Frontex-ը հունվարից մինչեւ մայիս ամիսներին գրանցել էր 31 600 անօրինական սահմանային հատում՝ 6 տոկոսով պակաս, քան 2019 թվականի նույն շրջանում, հաղորդում է DW-ը։ Միգրանտների համար ամենասիրված երթուղին է Թուրքիայի եւ Հունաստանի սահմանով, այսինքն՝ Միջերկրական ծովի արեւելյան մասով։ Այստեղ Frontex-ը գրանցել է ԵՄ սահմանն անօրինական հատելու 1250՝ 8 անգամ ավել, քան ապրիլին։ Փախստականների մեծամասնությունն այդ երթուղով ժամանել էր Աֆղանստանից։ Միջերկրական ծովի կենտրոնական մասից՝ Լիբիայից եւ Թունիսից դեպի Իտալիա եւ Մալթա, ԵՄ ներխուժել է մայիսին շուրջ հազար փախստական՝ 40 տոկոսով ավելի, քան ապրիլին։ Այստեղ միգրանտների մեծ մասը ծնունդով Բանգլադեշից են, Սուդանից եւ Կոտ դ’Իվուարից։ Միջերկրական ծովի արեւմտյան կողմից, այսինքն՝ Մարոկկոյից Իսպանիա մայիսին ժամանել է ավելի քան 650 փախստական՝ շուրջ չորս անգամ ավելի, քանի ապրիլին։ Եւ այսպես կոչված արեւմտաբալկանյան երթուղով ԵՄ է ժամանել մայիսին ավելի քան 900 փախստական․ տասն անգամ ավելի, քան ապրիլին։
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
15:00
21:12
19:55
19:30
19:27
10:14 04.05.26
14:58 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
14:04 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44