«Առաջարկում ենք, որ մեկ մարդը կարողանա մի քանի բանկային խորհրդում ներգրավվել»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով «Բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Գործող օրենսդրությամբ մի մարդը կարող է մեկ բանկում կան ֆինանսական կազմակերպությունում լինել խորհրդի անդամ։ Սակայն, Ա. Մանուկյանի խոսքով, ներդրումային գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև արդյունավետ կառավարիչներ ստեղծելու համար պետք է հրաժարվել վերոնշյալ սահմանափակումից։ Այժմ, ըստ առաջարկի, նույն մարդը կարող է երկրում գործող բանկերի 50%-ում խորհրդի անդամ լինել, և օրինակ, եթե երկրում գործում է 17 բանկ, ապա մարդը կարող է միաժամանակ 8 բանկի խորհրդում ներգրավված լինել։ Ա. Մանուկյանի խոսքով, պետք է նաև մանր բաժնետերերին հնարավորություն տալ, որ իրենք կարողանան մասնակցել ֆինանսական կազմակերպության ոչ միայն տարեկան ժողովներին, այլ նաև հերթական ժողովներին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նպատակահարմար է մի մարդուն մի քանի բանկային խորհրդում միաժամանակ ներգրավվելը, կարո՞ղ է դա արդյունավետ լինել։ Պատասխանելով հարցին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հետաքրքրված են տարբեր ֆինանսական կազմակերպություններում մասնակցություն ունենալով։ «Իսկ թե ինչու պետք է անձը բանկերի 50+ տոկոսի խորհրդում ներգրավված լինի, ապա պատասխանը հետևյալն է՝ մեր կարծիքով, քանի որ ամեն ֆինանսական կազմակերպություն ինքն է որոշում՝ իր խորհրդում տվյալ անդամի ներգրավվման նպատակահարմարությունը։ Իսկ մենք չենք հասկանում և՛ մեկ խորհրդում ներգրավվելու նպատակահարմարությունը, և՛ բոլոր խորհրդներում։ Ուստի ընտրվել է նշված թիվը, կարող էր լինել նաև 25%, սակայն ավելի նպատակահարմար ենք գտել ընտրել 50%-ով ներգրավվածությունը»,- նշեց Ա. Մանուկյանը։
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44