Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեև վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ: ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և /կամ չորացնող սարք. սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. ախտահանման գործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետի թիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ: Այսօր մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ նկատվող որոշ այլ խախտումներ եւս` ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր: Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ու վերահսկողությունն ամենօրյա են: ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Չկատարման դեպքում նախատեսված են պատասխանատվության միջոցներ։
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02