ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որի առնչությամբ քրեական գործ է հարուցված ԱԱԾ–ում, իր գործունեության 7 տարվա ընթացքում 31,7 մլրդ դրամ հարկ է վճարել պետական բյուջե, որից 11, 5 մլրդ–ը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Շանգրի լա» խաղատունը և «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, 2020թ. առաջին եռամսյակի տվյալներով 25–րդն է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում։ «Օնիրա քլաբ»–ի բաժնետերեր են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, և 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։ Նշենք, որ դեռևս այս տարվա ապրիլին քննարկվում էր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2013թ. տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման հարցը, սակայն Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 30–ի նիստում հաստատել է «Օնիրա Քլաբ»–ի վերաբերյալ եզրակացությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարճել է վարչական վարույթը։ Բայց այս որոշումից երկու ամիս անց ԱԱԾ–ն պարզեց, որ ոչ միայն առկա է լիցենզիայի տրամադրման հետ կապված խախտում, այլև դրա արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29.7 մլրդ ՀՀ դրամի վնաս է պատճառվել։ Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսում է ներդրումային միջավայրի բարելավման մասին, սակայն միմյանց հակասող իր իսկ որոշումներով մեծ վնաս է հասցնում տնտեսությանը, որի վրա հենց հենվում է կառավարությունը։ Սա առավել մտահոգիչ է հատկապես համավարակի տարածման համատեքստում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։ Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված ԱԱԾ քննչական դեպարտամանտում երեք քրեական գործ է քննվում, որոնցից մեկն առնչվում է առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերին։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33