«Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը միջնորդագիրը ՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Նկատելով, որ միջնորդությունները մուտք են արվել ԱԺ աշխատակազմ՝ Արարատ Միջզոյանը նկատեց, որ ԱԺ խորհուրդը, ինչպես բոլոր հերթական նիստերից առաջ քննարկել է նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգում լրանցումներ և փոփոխություններ կատարելու հարցեր և հաստատել է այդ նախագծերը, որը կքննարկվի վաղվա հերթական նիստում։ Անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ԱԺ նախագահն ասաց՝ աներկբա իրողություն է, որ այն զուտ իրավական գործընթաց է, որը հարուցված և նախաձեռնված է եղել շատ վաղուց։ «Գիտեք, որ բազմաթիվ գործեր են քննվում, այդ մասին հայտարարված է նաև իրավապահների կողմից, նույն գործող անձանց, գործիչներին առնչվող։ Այդ գործերը տարբեր ժամանակներում են նախաձեռնվել և իրենց քննության տարբեր փուլերում են։ Բացառապես իրավական գործընթացի մասին է խոսքը։ Անուշտ, գործընթացը վերաբերում է քաղաքական կուսակցության, ֆրակցիայի խմբակցության ղեկավար անձանց և այսքանով հասկանալի է, որ քաղաքականացվում է և քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց մեկ անգամ ևս ընդգծեմ՝ գործընթացն իրավական է»,- եզրափակեց ԱԺ նախագահը։
Աղբյուր` Panorama.am
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33