Եվրահանձնաժողովը քննադատել է Լեհաստանի իշխանություններին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԼԳԲՏ իրավունքների շարժման դեմ արշավի համար, հայտարարելով, որ սխալ է քաղաքական շահի համար փոքրամասնությունների վրա հարձակումը: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով AP-ին:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան, որը պատասխանատու է արժեքների և թափանցիկության համար, հանդես է եկել հայտարարությամբ երկու օր անց այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԼԳԲՏ իրավունքների շարժումն անվանել է ավելի վտանգավոր, քան կոմունիզմը:
«Ինձ շատ տխուր է թվում, որ ժամանակակից Եվրոպայում բարձր պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչները որոշում են փոքրամասնություններին թիրախավորել հնարավոր քաղաքական օգուտների համար»,- հայտարարել է Յուրովան Եվրախորհրդարանում՝ հավելելով, որ դա խախտում է ԵՄ-ի բոլորի համար հավասար իրավունքների երաշխիքը:
Լեհաստանում հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին նախընտրական քարոզչության առանցքային թեման ԼԳԲՏ իրավունքներն են: Գործող նախագահ Դուդան, որին աջակցում է իշխող պահպանողական կուսակցությունը, երդվել է պաշտպանել լեհական ընտանիքները «ԼԳԲՏ գաղափարախոսությունից», որը, նրա խոսքով, ուզում են մտցնել դպրոց և ազդել երեխաների վրա:
Նախագահի թեկնածուներից առաջատարը Դուդան է, բայց նրա հիմնական մրցակիցը, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, ԼԳԲՏ իրավունքների կողմնակից է և միավորներ է հավաքում հասարակական կարծիքի հարցումներում: Սպասվում է, որ հունիսի 28-ին 10 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքի ձայների 50%-ը, և Դուդան ու Տշասկովսկին կհանդիպեն երկրորդ փուլում՝ հուլիսի 12-ին:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44