Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ինչպես նաեւ Ռուսաստանի ռազմական ու անվտանգության ոլորտի մի շարք այլ պաշտոնյաների հունիսի 14-15-ը նախատեսված այցելությունը Թուրքիա հետաձգվել է։ Մինչդեռ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը նշեց, որ տարածաշրջանային հիմնական խաղացողներն այսօր փորձում են վերադիրքավորվել, որի անհրաժեշտությունը զգացվում էր հատկապես համավարակի հետեւանքով առաջացած տարածաշրջանային գործընթացների ակտիվության որոշակի նվազեցման արդյունքում։ «ՌԴ ԱԳՆ եւ ՊՆ նախարարների գլխավորած պատվիրակության այցելության հետաձգումը Թուրքիա խոսում է երկու երկրների միջեւ հարաբերություններում որոշակի լարվածության առկայության մասին»,- ասաց փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ ամենայն հավանականությամբ նախապես համաձայնեցված բանակցային օրակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք պայմանավորված են գլխավորապես լիբիական ճակատում կողմերի միջեւ նոր անհամաձայնություններով։ Դա խոսում է Լիբիայում կողմերի վերադիրքավորման նոր գործընթացի մասին։ Իհարկե, ընդհանուր առմամբ Թուրքիան եւ ՌԴ-ն ներկայում կարողանում են կոորդինացնել գործողությունները Սիրիայում՝ խնդիրները կարգավորելով հիմնականում քաղաքական ճանապարհով։ Սակայն, ըստ Կ․ Վերանյանի՝ դա չի նշանակում, որ սիրիական ճակատում Անկարան ու Մոսկվան այլեւս չունեն տարակարծություններ»: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58