Ասում եմ` ուր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սեւազգեստ մայրերին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, ՀՀ ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ականներին անդրադառնալով նրանց հնչեցրած մեղադրանքներին: «Ասում էիք` ուր էինք մենք, երբ 2 օր առաջ ԱԺ կին պատգամավորներ էին հեռացվում փողոցի բանուկ մասից: Ասում եմ` ուր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սեւազգեստ մայրերին, այ էստեղ էիք (ցույց է տալիս Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ-ականների լուսանկարը), Մարտի 1-ից առաջ նախագահական ընտրություններին ստացաք 300 հազար քվեն փաթեթով նվիրում էիք ՀՀԿ-ին, հետո կոալիցվում եւ ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդիմություն, ավելի ճիշտ այլընտրանք աշխատում, այ էստեղ էիք (մեկ այլ լուսանկար է ցույց տալիս): Սերժ Սարգսյանին ադամանդակուռ շղթայով հովազ էիք նվիրում, ի միջի այլոց, էս հովազը հայտարարգրված չի, կամ դուք եք կեղծել հովազը, կամ Սերժ Սարգսյանը հայտարարագիրը»,-ասաց նա; Արեն Մկրտչյանը նշեց, որ իրենք արժեքաբանական առումով անհամատեղելի են. «Որովհետեւ մենք կազինոներ եւ ցեմենտի գործարաններ չունենք, սարի գլխին դղյակ, դղյակի գլխին դղյակ, դղյակի գլխի դղյակին «Բենթլիներ»-ով եւ «Ռոյլս-Ռոյլս»-երով լի գարաժներ չունենք, մեր տներում արջերի լեշեր չունենք փռած, բա ժողովուրդը սոված է: Իրար հետ հանդիպելու եւ պայմանավորվելու բան չունենք, քանի որ մենք նատառաճանաչ դեգեներալներ ու սավանաններում սատկած առյուծներ քշող չենք: Ասում եք` մեր հեղափոխության վերջը եկել է, որ 7 տոկոս ձայն էլ չունենք, ծանոթ պատմություն է, էդ 7 տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար, երբ փողոցները փակում էր ժողովուրդը, իսկ ժամեր առաջ ժողովուրդը բացում էր փողոցները Մուլտի գրուպի կամզներից ու ավտոբուսներից: Եկել, մեզ ասումա եք, պատասխան եք տալու, օրեր մնաց, ժամեր մնաց, ժողովուրդը տեսել է` ինչպես եք մինչեւ վերջ գնում 2015 թվականին ու ինչպես ենք մենք մինչեւ վերջ գնում 2018 թվականին: 2018 թվականի ապրիլի 12-ին Պտղնիում Երեւան քայլելու նախորդ օրը հեղափոխական թիմով իրար երդում ենք տվել, այդ երդումը ուժի մեջ է հիմա եւ վաղը: Եթե դուք մինչեւ վերջ գնացող եք` մենք էդ վերջում կանգնած ենք, եկեք` տեսնենք` ով եք: Սա բացառապես իրավական գործընթաց է եւ պետք է ունենա միմիայն իրավական գնահատական: ՀՀ քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը` Աստվածաշունչը: Ժողովրդի քվեն աճուրդի հանողները պետք է արեւը տեսնեն վանդակավոր»,-ասաց նա:
News.am
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55