Ես գերազանց եմ գնահատում ԲՀԿ-ի այդ երկու նախաձեռնությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն մտադիր է նախ հանդես գալ կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, ապա նաեւ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:
«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք նաեւ քննել այն լուրերը, որ տարածում են ձեր նշած կուսակցությանը մերձ խմբերը, որ իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի: Պատգամավորներ կան նույնիսկ, որ դիմակ չեն կրում: Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե արդյոք դա միտումնավոր է արվում, ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու եւ այս իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, թե դրանք պարզապես ասեկոսներ են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրան նույնպես լավ է վերաբերվում. «Վերջիվերջո պետք է կոորդինատների ճշտում տեղի ունենա: ՍԴ-ի հետ կապված բոլոր պարագաներում ձեր նշած գործընկերները խոսել են այն մասին, որ իրենք համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի: Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին, որ նա լուծում տա: Սրանով կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի: Մի քիչ վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի եւ այս կազմը կքննի: Ես դրա հետ կապված կասկածներ ունեմ»,-հայտարարեց Սիմոնյանը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33