«Մենք ստացել ենք քիչ առաջ գրություն՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված: Պետք է ասեմ հետևյալը, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից դեռևս մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին կոչ է արել Վանեցյանը, որ ստեղծեն հանձնաժողով, որից հետո այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը նախաձեռնել է նշված քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց: Երբ որ ես ասում էի, որ խորհրդարանը քննիչ հանձնաժողով միգուցե ստեղծի և քննի, ես դրա մեջ նաև ասել եմ, որ պետք է դիտարկել նաև նպատակահարմարության հարցը՝ թե որքանո՞վ է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Որովհետև ցանկացած հանձնաժողով, որը ձևավորվում է, «Դոնթի բանաձև»-ով՝ քաղաքական մեծամասնությունը էնտեղ ունի ձայների մեծամասնություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման, կանխարգելման աշխատանքներն ուսումնասիրելու համար:
Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունն այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ: Մարուքյանի խոսքով՝ եթե այժմ անգամ իրենք միանան «Բարգավաճ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, այն կստեղծվի միայն սեպտեմբերին՝ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջին համապատասխան: Խմբակցության ղեկավարը նաև հավելեց.
«Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ, եթե հանձնաժողովը նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը: Ինչո՞ւ, որովհետև նախ՝ կրկնում եմ, գաղափարը մեր գաղափարն է և պետք է էս առումով, կարծում եմ, առաջնահերթություն տրվի գաղափարի իրականացման գործում: Եվ երկրորդը նաև՝ խորհրդարանում կա երեք քննիչ հանձնաժողով, մեկը նախագահում է «Իմ քայլը» դաշինքը, ևս երկու քննիչ հանձնաժողով, որը նախագահում են ԲՀԿ ներկայացուցիչները»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ իսկ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չհամաձայնի իրենց պայմանին, ապա ի՞նչ զարգացում կունենա գործընթացը, Էդմոն Մարուքյանն ասաց, թե էլի կքննարկեն, «բայց կարծում եմ, թե մեր դիրքորոշումը շատ արդար է և կշռադատված»:
Իսկ արդյո՞ք մտավախություն չունեն, որ «Լուսավոր Հայաստան»-ի ուժերը կօգտագործվեն քաղաքական շահարկումների համար, լրագրողների այս հարցին Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենց ուժերն օգտագործվելու են միայն «Լուսավոր Հայաստան»-ի օրակարգերով:
«Մեր ուժը հասել է այն մակարդակին իր քաղաքական հասունությամբ, որ մենք մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե ինչ-որ բան որոշում ենք անենք՝ դա անում ենք, որոշում ենք չանենք՝ չենք անում»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ իրենք որևէ մտավախություն չունեն, երբ քայլ են կատարում, որն առնչվում է իրենց օրակարգին։ Իսկ եթե որևէ մեկն իրենց որոշումներն ինչ-որ ձևով փորձի շահարկել, ապա նման դեպքերում քաղաքական միավորը պետք է ամուր պահի իր ողնաշարը։
168.am
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
11:17 06.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
17:52 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03