ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կեղծ լուրերի խնդրի լուծման համար անկյունքարային է համարում հանրության մեդիագրագիտության բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը: «Հայաստանում այսօր ունենք լուրջ խնդիր՝ կապված ֆեյք նյուզի հետ, իհարկե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է առկա: Դա նոր չէ, բայց կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում վերջին շրջանում այդ խնդիրն առավել քան սրվել է և դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,-ասաց Թունյանն ու նշեց՝ երբեմն «Ֆեյսբուք»-ում ֆեյք օգտատիրոջ կոնկրետ շահեր սպասարկող գրառումը կարող է հայտնվել լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ լինում է, որ լրատվամիջոցին ֆինանսավորում է քաղաքական թիմը: «Եվ լրատվությունը կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորում»,-կարծիք հայտնեց պատգամավորը: Նրա կարծիքով՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ իրականում ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են։ «Անկյունաքարային խնդիրը գրագիտության բարձրացումն է: Մարդը պետք է տարբերի, թե ինչն է իրեն պետք, ինչը պետք չէ և ինչ են իրեն փորձում համոզել»,-նշեց Թունյանը: Նա նաև մեջբերում արեց իր կարդացած գրքից, որում ասվում է, որ Ֆինանսավորման ամենաճիշտ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը ոչ թե գովազդով է իր բյուջեի հիմնական մասը ձևավորում, այլ բաժանորդագրությամբ:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33