Երեւանի 10 վարչական շրջաններում մտադիր են հանել «կարմիր գծերը»: Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկմանն ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նա, մասնավորապես, հայտնեց, որ եթե փոփոխություններն ընդունվեն, «կարմիր գծերը» կհեռացվեն մայրաքաղաքի 10 վարչական շրջանների փողոցներից: Դրանք կպահպանվեն միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի մի մասում: Պատգամավորը նշեց, որ այն վայրերում, որտեղ «կարմիր գծերը» կմնան, վերահսկողության տեսախցիկներ տեղադրվեն, եւ տուգանքի դեպքում վարորդները առնվազն 15 րոպեանոց տեսանյութ կստանան:
Ընդ որում, Գաբրիելյանը հայտնեց, որ իրենք քաղաքապետարանի հետ նախնական պայմանավորվածություն ունեն, որ մինչեւ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը կայանատեղի արժեքի փոփոխություն չի լինի, բացառությամբ մեկ տարով թույլտվության ձեռքբերման: Սակայն վերջին դեպքում արժեքը կսահմանի վարչական շրջանների ղեկավարությունը:
Ըստ գործող սակագների՝ այսպես կոչված «կարմիր գծերի» վրա կայանելու ծառայությունների համար ավտոմեքենաների սեփականատերերը 100 դրամ են վճարում յուրաքանչյուր ժամի համար, 500 դրամ՝ մեկ օրվա համար, մեկ ամսվա համար՝ 1000 դրամ եւ մեկ տարվա համար՝ 12 հազար դրամ:
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
16:09 07.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
17:52 07.08.25
10:19 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03