Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունն այսօր առավել խստացված ու թիրախային բնույթ է կրել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արմավիր քաղաքում գործող հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: «Խախտումների նվազումը նկատելի էր նաև այս մարզում: Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ: Այդուհանդերձ, մի շարք տնտեսավարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են՝ հիմնականում կապված գրանցամատյանների թերի լրացման հետ: ՍԱՏՄ մասնագետների կողմից ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Հայտնաբերված թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Ավելի վաղ նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը և այլն: Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին»,-նշված է հաղորդագրությունում:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33