Հայաստանի իշխանության դիրքորոշումը ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» եւ այլ կուսակցությունների համախմբմանը, հուշագիր ստորագրելուն անտարբերությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Անտարբերությունն է մեր դիրքորոշումը, որովհետեւ 30 տարի Հայաստանում այդպիսի հուշագրեր են ստորագրել այդ նույն մարդիկ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Ահավոր անտարբեր ենք, այս երկու ժամվա ընթացքում նույնիսկ հարցերի մեջ դա չհնչեց»,-ասաց նա: Դիտարկմանը, որ սկզբում իշխանությունը հայտարարում էր, որ հանրության կարիքը կարեւոր է եւ պետք է ՍԴ հարցը լուծել հանրաքվեով, իսկ հիմա որոշել է խնդիրը լուծել ԱԺ-ի միջոցով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այո, հանրաքվեն թերեւս ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում է հաջորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ունեցող պատգամավորների կողմից, ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելն է: ՀՀ քաղաքացիներն իրենց մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին եւ այն հեքիաթները, որ որոշ մարդիկ իրենց լրատվամիջոցներով հորիներ են ու հավատացել են, իրականությանը չեն համապատասխանում»: Հարցին՝ միգուցե հանրությունը «ոչ» ասեր սահմանադրական փոփոխություններին, ԱԺ փոխխոսնակը նկատեց. «Տեսեք, 3,5 տարի հետո ՀՀ-ում ընտրություններ են տեղի ունենալու: Այդ ժամանակ այդ ձեւավորված ընդդիմադիր ճակատը՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, տարբեր երկրների ներկայացուցիչերից ձեւավորված, մարդիկ թող գնան, ընտրեն այդ մարդկանց»:
News.am
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44