Կորոնավիրուսով Ուզբեկստանում վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն: Այս մասին հաղորդվել է «Ուզբեկստան-24» հեռուստաալիքի եթերում, հայտնում է UzNews-ը: Ներդրվում է նաեւ «Ուզբեկստան՝ անվտանգ ճանապարհորդությունը երաշխավորված է» սանիտարահամաճարակային անվտանգության համակարգ, որը զբոսաշրջիկների համար կդառնա յուրատեսակ անվտանգության բարձիկ: Դրա շրջանակում ստեղծվում է «Անվտանգ տուրիզմ» հիմնադրամ, որի մեջ Հակաճգնաժամային հիմնադրամից նախապես կներդրվի շուրջ 20 մլրդ սում: Հետագայում Հիմնադրամը կհամալրվի հավաստագրման վճարումների հաշվին, ինչպես նաեւ կամավոր կարգով այն տուրիստական օպերատորների հաշվին, որոնք կցանկանան աշխատել զբոսաշրջիկների հետ: Պետական սեփականության օբյեկտները ենթակա են այս ծրագրի կողմից պարտադիր հավաստագրման: «Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջիկները պետք է վստահ լինեն, որ ոչ միայն կորոնավիրուսային ինֆեկցիան, այլեւ սանիտարահամաճարակային բարենպաստությանը վերաբերող մյուս խնդիրները իրենց չեն առնչվի: Տուրօպերատորները, հյուրանոցները եւ տուրիզմի ինդուստրիայի հետ կապված բոլորը մի շարք պահանջների կատարման դեպքում ստանալու են հատուկ հավաստագիր: Այդ հավաստագրի առկայությունը նրանց թույլ կտա աշխատել զբոսաշրջիկների հետ»,- ասել է Ինովացիոն առողջապահության ազգային պալատի նախագահ Ռավշան Իզամովը: Հաղորդվում է, որ այդպիսի պրակտիկան լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Կարանտինի ժամանակաշրջանում տուրօպերատորների կողմից օտարերկիրյա զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցումը կարող է իրականացվել միայն «Ուզբեկստան՝ անվտանգ ճանապարհորդությունը երաշխավորված է» ռեեստրի մեջ մտած օբյեկտներում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02