ARM | RUS |

Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ

22.06.20 | 14:54

«Փաստինֆո»-ն հրապարակել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ դիտարկումները Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ։ Դավիթ Հարությունյանի հոդվածում ասված է. «Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ։ Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։ Նախագծով նախատեսված կարգավորումներով անմիջապես դադարեցվում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները։ Միաժամանակ, դադարած է համարվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։ Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին, մասնավորապես․ · Դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված է դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում է դրա վրա, · Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորություն նախատեսելուց, · Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի քաղաքական ճնշումից, · Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երաշխավորում են աստիճանական անցում Սահմանադրական դատարանի նոր մոդելի՝ առանց վտանգելու դատավորի կարգավիճակը, · Սահմանադրության 213-րդ հոդվածի ցանկացած փոփոխություն, որը կնախատեսի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի փոփոխություն պետք է կատարվի խիստ զգուշորեն և աստիճանական կերպով՝ նախատեսելով համաչափ անցումային ժամանակահատված, · Թեև Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը տարբերվում է դատավորների կարգավիճակից և նախագահի պաշտոնից բխող վարչական գործառույթների վաղաժամկետ դադարեցման համար առավել մեղմ չափանիշներ են գործում, սակայն նաև դատարանի նախագահի պարագայում պետք է պահպանվի իրավական կանխատեսելիության և համաչափության սկզբունքից բխող բավարար անցումային ժամանակահատված։ Վենետիկի հանձնաժողովը, սկսած Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի սխեմա նախատեսող նախագծի վերաբերյալ իր կարծիքից (հոկտեմբեր 2019) մշտապես սատարել է սահմանադրական դատարանի այսպես կոչած «ճգնաժամի» շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և դրանով նպաստել է ներկա իրավիճակի սրացմանը։ Հունիսի 19-ի կարծիքում Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է լեգիտիմ Սահմանադրության անցումային դրույթում ընդհանրապես փոփոխություն կատարելը։ «Անցումային» դրույթների նպատակը «պետական կառավարման և նոր համակարգին փուլային անցումն ապահովելն է», դրանք ունեն միայն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը։ Այս մասին ուղղակիորեն նշված է դեռևս 2015 թ․ օգոստոս ամսին Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի պաշտոնական հիմնավորումներում և դա քաջ հայտնի էր Վենետիկի հանձնաժողովին։ Այսպիսով, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև իմ նախկին հրապարակման մեջ։ Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում։ Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից՝ անտեսելով Սահմանադրական դատարանի նկատմամբ 2019 թ․ մայիսից սկսված և մինչ այժմ շարունակվող ակնհայտ քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Փոխարենը, Հանձնաժողովը իր կարծիքում, հենվելով կառավարության տեղեկատվության վրա, աղավաղել է փաստեր՝ նշելով, թե իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականը կատարվել է Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 3 շաբաթ առաջ (մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել ավելի վաղ)։ Որևէ խոսք չկա այն մասին, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորված է եղել ԲԴԽ նախագահ ընտրվելու փաստով։ Հանձնաժողովի կարծիքը չի զլանում մատնանշել Հրայր Թովմասյանի նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը, այն պայմաններում, որ նույն հաջողության Հանձնաժողովը կարող էլ մատնանշել, որ հենց վերջինիս անմիջական մասնակցությամբ և ջանքերով է մշակվել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, որը հենց նույն հանձնաժողովը բնորոշել է որպես Եվրոպայի լավագույն Սահմանադրություններից մեկը, իսկ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը գնահատվել է որպես «չա­փա­զանց բարձր ո­րա­կի և­ ա­ջակ­ցու­թյան ու դրվա­տան­քի արժանի»։ Տուրք տալով կառավարության պնդումներին, Հանձնաժողովը իր կարծիքի 25-րդ կետում վերարտադրում է կառավարության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի անց դեռևս Սահմանադրական դատարանի ընդամենը 2 դատավոր է ընտրվել նոր կարգով։ Հանձնաժողովը լռությամբ է անցում այն փաստի կողքով, որ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են ընդամենը երկու տարի և բնականոն ընթացքի պարագայում հերթական փոփոխությունները տեղի կունենան համապատասխանաբար 2021 թ․-ին (այսինքն՝ դատարանի դատավորների 1/3-ը արդեն իսկ ընտրված կլինի նոր կարգով)։ Առավել ապշեցուցիչ են Վենետիկի հանձնաժողովի այն պնդումները, թե 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմը բացառում է կառավարող մեծամասնություն կողմից Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վրա գերակա ազդեցություն (Կարծիքի կետ 9, 34, 45, 47)։ Դա առավել քան տարակուսելի է, երբ նույն Կարծիքի 14-րդ կետում Հանձնաժողովը մատնանշում է, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը խորհրդարանում ունի 2/3-րդ մեծամասնություն (88 պատգամավոր), այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար անհրաժեշտ է 3/5-րդ մեծամասնություն (80 պատգամավոր)։ Պառլամենտում նման մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի պարագայում, առաջանում է Սահմանադրական դատարանի քաղաքականացման մեծ ռիսկ։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ի լիազորությունները 12 տարվա պաշտոնավարման ժամկետի հիմքով դադարեցվելու պարագայում, ինչն առաջրակված է Նախագծով, գործող քաղաքական ուժը այս տարի արդեն իսկ հնարավորություն է ունենալու ընտրելու 3 նոր դատավոր, իսկ 2022 թ․-ին, այսինքն՝ այսօրվա գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում՝ ևս 2 դատավոր։ Ստացվում է, որ Նախագծի կյանքի կոչման պարագայում, 2022 թ․ կառավարող քաղաքական ուժ կողմից են ընտրված լինելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը (1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։ Մինչդեռ նուն Վենետիկի Հանձնաժողովի նախագահը 2018 թ․ նոյեմբերին Երևանում իր ելույթի ժամանակ բերում էր Լեհաստանի օրինակը՝ ասելով, որ երբ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգությունը հանդուրժելու դեպքում «մենք հայտնվում են սայթաքուն լանջի վրա և իշխանության մյուս բոլոր սահմանափակումները վտանգված են: Մենք կարող ենք տեսնել Լեհաստանում, որ կառավարությունը, հենց որ ստանձնեց Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը, անմիջապես սկսեց խարխլել սովորական դատական համակարգի անկախությունը» (https://www.venice.coe.int/files/2018_11_01_ARM_speech_GB.pdf )։ Ի վերջո, Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ։ Նախագծով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը, մինչդեռ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Բավարար է հիշեցնել Սահմանադրական դատարանի դատավորի վերջին ընտրությունը, որը տևել է մոտավորապես մեկ տարի։ Արդյունքում, անորոշ ժամանակով ունենալու ենք Սահմանադրական դատարան, որը լավագույն դեպքում բակացած է լինելու 6 դատավորից»։


Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից,...

19:05

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած...

18:49

Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով

Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած...

18:24

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է...

18:07

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում կա՝ ավելացնել աշխատատեղերը. Կարապետյան

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում...

15:29

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է...

15:04

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել....

14:35

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները. Զեկույց

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային...

14:14

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ. Դեմոյան

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ,...

13:06

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ Կարապետյան

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ...

12:33

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝...

12:09

ՊՆ-ից հերքում են

ՊՆ-ից հերքում են

11:14

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

10:48

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում կանցկացնեն

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում...

10:28

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33