«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, եւ հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։ «Ավրորայի» հնգամյա առաքելությունը եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի միջոցով աշխարհի մարդասերների փառաբանումը եւ կարիքավորներին օգնելը՝ դափնեկիրների առաջադրած կրթական, առողջապահական ու հմտությունների զարգացման ծրագրերով։ Մրցանակի դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչը դափնեկրին բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան եւ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Այսօր, երբ աշխարհը պայքարում է՝ հաղթահարելու կորոնավիրուսի ծանր մարտահրավերը, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ աճել թվաքանակով՝ համավարակի պատճառած հավելյալ ճնշման հետեւանքով։ «Ավրորան» քաջալերում է նրանց, ում բախտ է վիճակվել փրկվել եւ կյանքում արժանանալ երկրորդ հնարավորության, արտահայտել իրենց երախտագիտությունը՝ դառնալով փրկողների հաջորդ սերունդը, շարունակելով մարդասիրության շղթան։ Դուք կարող եք միանալ «Ավրորային» եւ ձեր նվիրատվությամբ աջակցել «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը կամ ամրագրել սեղան կամ տոմս Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ճաշի համար։ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ընթացքում հավաքված գումարը օգնելու է շարունակել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրների ջանքերը։ Պաշտոնական ճաշի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել էլ. փոստի հետեւյալ հասցեով՝ [email protected]:
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03