ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր: 2 անձ կալանավորվել է:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախաքննությամբ պարզվել է, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա և 34-ամյա քաղաքացիները նախնական համաձայնությամբ, 2020թ. ապրիլին ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Հովսեփյան և Նորք-Մարաշ փողոցներում գտնվող բնակարաններ և հափշտակել գումար, զարդեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, վերջիններս ապրիլի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում գտնվող տան պատուհանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1-րդ կետով (3 դրվագ) և 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44