ARM | RUS |

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք

23.06.20 | 17:57

2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի և եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երևանի Հյուսիսային պողոտայում (բնակարան և ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից:
Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երևանում ու Պրահայում:

Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են:
Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրև համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչև 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձևաչափով:

ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջև շոշափելի տարբերության պատճառը պարզելու համար դիմել ենք քաղաքապետին:

Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երևանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան և ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրև համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։

Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը և կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված և ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին:

Թվում է, թե այս պարագայում Հ. Մարությանը կարող էր ԿԸՀ-ին ևս ներկայացնել կնոջ անունով գրանցված, բայց ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը, որը ՀՀ օրենսդրությամբ համարվում է նրանց երկուսի համատեղ սեփականությունը:

Իսկ թե ինչու է Հ. Մարությանը 2018-ին ԿԸՀ-ին ներկայացրել Պրահայում ունեցած 8 միավոր անշարժ գույք, որը հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում դարձել է 17, նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել հայտարարագրման տարբեր մեթոդաբանությունների արդյունքում:

«2018 թ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Չեխիայում ինձ և կնոջս համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 հողամաս (2018-ին գրել էինք, որ սրանց մի մասը գրանցված է Հ. Մարությանի անունով, մյուսներն էլ զույգի անունով է: Բայց քաղաքապետը դրանք բոլորը համատեղ սեփականություն է համարում՝ հենվելով վերը նշված օրենսդրական նորմերի վրա- հեղ.): Սակայն տվյալ 5 բնակարանները ունեն փոքրիկ խորդանոց, իսկ 4-ը՝ նաև ավտոկայանատեղի: Տվյալ խորդանոցները և ավտոկայանատեղիները ձեռք են բերվել բնակարանների ձեռքբերման հետ միաժամանակ՝ մի պայմանագրով, և ունեն նույն կադաստրային հաշվառման համարը, և այդ տեսանկյունից ԿԸՀ ներկայացվող հայտարարագրում չեն դիտարկվել որպես առանձին գույքային միավորներ: Մինչդեռ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրերի լրացման կարգի համաձայն՝ դրանք դիտարկվել են առանձին գույքային միավորներ, և դրանցից յուրանքանչուրի մասով հայտարարագրում կատարվել է առանձին գրառում»,- «Հետքին» փոխանցել է Հ. Մարությանը:

Տեխնիկական վրիպակ և չկայացած գործարք

Հետաքրքիր է, որ քաղաքապետը 2019 թ. տարեկան հայտարարագրում, որն, ինչպես ասվեց, լրացվել է նոր ձևաչափով, նշել է, որ 2018-ի հունիսին 1 բնակարան, 1 հողամաս և 1 միավոր ոչ բնակելի տարածք է ձեռք բերել Պրահայում, այնինչ մինչ այդ լրացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում նոր գույքի ձեռքբերման մասին չէր նշել:
Պաշտոնյան հայտնել է, որ խոսքը Պրահայի Կրեյչիհո փողոցում գտնվող գույքի մասին է, որին, ի դեպ, մենք անդրադարձել էինք:

Իսկ 2018 թ. տարեկան հայտարարագրում գույքը չներկայացնելու պատճառը, ըստ Հայկ Մարությանի, տեխնիկական վրիպակն է: «Այդ բնակարանի և հողամասի առկայության վերաբերյալ նշել եմ ինչպես ԿԸՀ ներկայացված հայտարարագրում, այնպես էլ 2018 թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում: Սակայն, 2018 թ. տարեկան հայտարարագրում այս ձեռքբերումը տեխնիկական վրիպակի պատճառով նշված չի եղել, և ներկայումս վրիպակը ուղղման ընթացքում է, որի ավարտից հետո հայտարարագիրը կրկին կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»,- «Հետքին» տեղեկացրել է նա:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Չեխիայում Մարությանի ունեցած անշարժ գույքի մի մասը կնոջ հետ համատեղ սեփականություն է (1 առանձնատուն, 1 հողամաս, 2 բնակարան), ինչը փաստում են այդ երկրի կադաստրի տվյալները, սակայն 2019 թ. տարեկան հայտարարագրում Իվա Մարությանը չի հիշատակել մինչև 2019 թ. ձեռք բերած իր այդ գույքի մասին: Սրա բացատրությունը վերևում հիշատակված հայտարարագիր լրացնելու ուղեցույցն է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս ուղեցույցով՝ ամուսինների համատեղ սեփականությունը հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն։ Տվյալ պարագայում չեխական գույքը (ինչպես և երևանյանը) հայտարարագրել է միայն Հայկ Մարությանը:

Այդուհանդերձ, Իվա Մարությանը 2018-ի իր տարեկան հայտարարագրում նշել էր, որ այդ տարի 6,5 մլն չեխական կրոնով (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 275.000 դոլար) առանձնատուն է գնել, այսինքն՝ գույքի ձեռքբերումն այս դեպքում ոչ թե քաղաքապետը, այլ նրա կինն էր հայտարարագրել, սակայն վերջինիս 2019 թ. հայտարարագրում այդ գույքը չի երևում: Հ. Մարությանն այս առումով «Հետքին» հայտնել է. «Այդ գործարքը չի կայացել, և հայտարարագրում արդեն իսկ արվել է համապատասխան ուղղում, որը ևս կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»:

Փոխարենը 2019 թ. հայտարարագրում տիկին Մարությանը նշել է, որ անցյալ տարի 3 միավոր նոր գույք է ձեռք բերել, բայց ոչ թե Պրահայում, այլ Կուտնա Հորա քաղաքում:

Նոր առանձնատունը

Ըստ Իվա Մարությանի հայտարարագրի՝ 2019-ի մարտին գնել է առանձնատուն (գինը՝ 3,76 մլն կրոն կամ 160.000 դոլար), ինչպես նաև 2 կտոր հողամաս (յուրաքանչյուրը՝ 100.000 կրոն): Ընդհանուր գույքն արժեցել է 3,96 մլն կրոն կամ 168.000 դոլար: Քաղաքապետի կինն այս գույքը նշել է որպես համատեղ սեփականություն, սակայն Հայկ Մարությանի հայտարարագրում այն չի երևում. պատճառը, ինչպես ասվեց, այն է, որ համատեղ գույքը պետք է հայտարարագրի ամուսիններից մեկը:

Չեխական կադաստրում մենք գտել ենք այս գույքը. Իվա Մարությանը միանձնյա սեփականատեր է, բայց նա դա ներկայացրել է որպես համատեղ սեփականություն՝ կրկին հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության սահմանումները:

Ըստ կադաստրի՝ առանձնատան մակերեսը 64 քմ է, ինչն, ըստ էության, միայն առաջին հարկի չափն է, տան ետնաբակը (հողամաս) 97 քմ է, իսկ մուտքի դիմացի հատվածը (հողամաս)՝ 49 քմ, ընդհանուր լոտի մակարեսը՝ 210 քմ:

Ի. Մարությանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ գույքը վաճառողը եղել է չեխական «U.T.C. Properties» ՍՊԸ-ն: Համացանցում կարելի է գտնել Կուտնա Հորայում այս ընկերության կողմից իրացվող տների մասին որոշ տվյալներ: Ընկերությունն առանձնատներ է վաճառում Հլոուշկա (Hlouška) թաղամասում, մասնավորապես՝ Յաբլոնյովա (Jabloňová) և Շվեստկովա (Švestková) փողոցներում: Մարությանների տունը գտնվում է Շվեստկովայի վրա: «Google Earth» համակարգը ցույց է տալիս, որ տունը դեռ կառուցված չէր 2019-ի մարտին, երբ Ի. Մարությանը, ըստ հայտարարագրի տվյալների, գնել է գույքը: Սակայն քաղաքապետը մեր հարցին ի պատասխան նշել է, որ առքուվաճառքի պայմանագրի ստորագրման պահին այն կառուցված է եղել:

Սովորաբար, երբ գույքը ձեռք է բերվում կառուցապատման ընթացքում, այն ավելի էժան է լինում: Փաստն այն է, որ Մարությանների տունն արժեցել է 4 մլն կրոնից պակաս, իսկ այժմ նմանատիպ գույքն առաջարկվում է մի փոքր ավելի թանկ՝ 4,4 մլն կրոնով:


Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2 496-ի

Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2...

21:01

Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ. Արաղչի

Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ....

20:55

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի...

20:42

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ...

15:49

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան...

15:26

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

15:09

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

14:47

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է հիշել

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է...

14:29

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս...

14:05

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ...

13:19

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

13:15

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական...

13:13

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում...

12:45

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի...

12:27

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

11:04

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու մասնակից

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու...

10:33

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ...

10:09

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ...

09:42

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների...

09:12

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր դաշտում տարաձայնությունների մասին

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝...

21:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44