Այն, ինչ երեկ տեղի ունեցավ մեր երկրում, ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը «մեկ հոգեկան հիվանդ էակի» ձեռքում է։ Այս մասին այսօր`հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը` անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին։ Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սոնա Աղեկյանն ասաց. «Ցավալի իրականություն է, գիտե՞ս, Նիկո´լ, դու դասալիք ես և թերուս, սակայն այսօր դու ողջ ժողովրդին, ովքեր ունեն ազգային հերոսներ, ունեն գիտնականներ, ներողություն, բայց դրել ես հիմարի տեղ»: Նրա խոսքով` այն անձինք, որոնք երեկ Ազգային ժողովի դահլիճում որոշում կայացրեցին Սահմանադրական դատարանի վերաբերյալ, անելիք չունեն այնտեղ, քանի որ կայացրել են տրամաբանությունից և օրենքից դուրս որոշում. «Դու հիմա՞ր ես, հասկացանք որ հիմար ես, բա ո՞ւր է կախարդական փայտիկդ: Այն ոչխարները, այն անձինք, որոնք այսօր պատգամավոր են աշխատում, պետք է այսօր հեռանան, ամոթ ունենան, նամուս, հայի թասիբ, ի վերջո կրում են հայկական ազգանուններ, ո՞վ է նրանց իրավունք տվել առանց որևէ ընդդիմադիրի ելույթի օրենք ընդունել: Ո՞վ է այն նախկինում լրագրողը, որն ամբիոնի մոտ կանգնած`երեկ հրապարակում էր Սահմանադրական դատարանի մասին որոշումը, որին կիրակի օրը ծեփել էիր պատերին կուսակցության նիստում: Ո՞վ է այդ Վահագն Հովակիմյանն իր անցած կյանքով, որ անցած ուղի, գիտելիքներ, հնտություններ, կարողություններ ունեցող արդարադատության դասի տարբեր աստիճաններ ունեցող դատավորների մասին որոշումներ ընդունի, և այդ ամենին չմասնակցի Սահմանադրական դատարանը: Ինչի՞ եք վերածել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Աղեկյանը: Ըստ Հ/Կ նախագահի՝ երեկ տեղի ունեցածը լավագույն առիթն է իշխանությանը պատասխանատվության ենթարկելու և այն մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայի համար, պետք է գան իշխանության և երկիրը հանեն այս բարդ իրավիճակից: «Լսիր` քեզ ինչ եմ ասում Նիկո´լ, մեր երկրում կան թասիբով նամուսով տղերք, կան հայուհիներ, ովքեր անհանգստացած են Հայաստանի ներկա իրավիճակով: Էնպես որ Նիլո´լ, երեկվա ձեր կայացրած որոշման համար դուք պատասխան եք տալու»,- ասաղ Սոնա Աղեկյանը:
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03