Շաբաթ օրը Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի հետ կապված քարոզչական արշավը: Այս մասին հայտնում է TASS-ը: «Ընտրական օրենսգրքի համաձայն՝ հանրաքվեին նախորդող քարոզչական արշավը մեկնարկում է համազգային քվեարկությունից 23 օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին»,- հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այդ արշավի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած քարոզչական խմբերի անդամներին Հանրային հեռուստատեսության և ռադիոյի անվճար եթերի իրավունք է տրամադրվում սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններին կողմ կամ դեմ քարոզչության համար: Նաև երկրում առանձնացվել է 128 բաց հարթակ, նույնքան փակ տարածք՝ ընտրողների հետ քարոզչական խմբերի հանդիպումների համար: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների և առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով: Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»: Նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև 101-րդ հոդվածում, որի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կհասցվի 7 տարվա, ինչպես նաև Ադրբեջանի նախագահն իրավունք կստանա հայտարարելու նախագահական արտահերթ ընտրություններ: Օրենսդրական փոփոխություններն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02