Սահմանադրության փոփոխությունների նախագծով ՍԴ երեք դատավորի լիազորությունները պետք է դադարեն, մեր կարծիքով՝ կարող են դադարել, լավագույն դեպքում, երկու դատավորի լիազորություններ՝ բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իշխանությունը փորձում է երկու դատավորի փոփոխություն անել, նաև ՍԴ նախագահի պաշտոնի դադարում: Վերջինը, ըստ էության, վարչական պաշտոն է և դատարանի նախագահը չունի երկու ձայն, նա ունի էլի մեկ ձայն՝ քվեարկություններին մասնակցելու, հետևաբար, այս առումով մեծ փոփոխություն չկա»,- նշեց պատգամավորը:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հանրային այն պրոպագանդան, որ ուղղված է ՍԴ նախագահին փոխելուն, նման է թնդանոթով ճնճղուկի վրա կրակելուն: «Որովհետև այն գործողությունները, որոնք մեկնարկած են, դրանք թնդանոթներ ու տանկեր են: Անգամ այդ իրավիճակում, այդ պրոպագանդված իրավիճակում չի բավարարվում, որովհետև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել նախագծի սահմանադրականությունը ստուգելու նպատակով ՍԴ դիմելու համար, սակայն չունի անհրաժեշտ թվով ձայներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, ՍԴ կդիմի հուլիսի 7-ից հետո:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33