«Ազնավուր» հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում են համագործակցության մասին, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար: 2018 թ. «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքի անդամները դիմում էին ստացել Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությունից՝ այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև, հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը այցելել են քոլեջ, հանդիպել ինչպես ղեկավարության, այնպես էլ ուսանողների հետ: Հանդիպումների արդյունքում տրվել է անվանակոչման համաձայնությունը: Դրանից հետո, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի և արդյունավետության բարձրացման քաղաքականության շրջանակներում հայտարարվել է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ 2020 թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ կայացվել է միավորման որոշումը, իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։ «Մենք ուրախ ենք համագործակցել նախարարության հետ՝ այդպիսով աջակցելով տաղանդաշատ երիտասարդների առաջընթացին: Վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ քոլեջը կդառնա ավելի գրավիչ և կընդլայնի իր հնարավորությունները: Շառլ Ազնավուրի մասնագիտական ուղին էլ լի էր բազմաթիվ խոչընդոտներով ու մարտահրավերներով, սակայն նրա վճռականությունն ու քրտնաջան աշխատանքը անհավանական արդյունքներ տվեցին՝ համաշխարհային ճանաչում բերելով արտիստին: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ սերունդը ոգեշնչվի Ազնավուրի օրինակով և միշտ ձգտի ավելիին»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը: «Երկու քոլեջների միավորմամբ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի էապես բարելավել կրթության որակն ու արդյունավետությունը, մեծացնել միավորված հաստատության կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովել արվեստում իրենց ճանապարհը տեսնող երիտասարդների համար զարգացման և ինքնադրսևորման լավագույն հնարավորություններ, ստեղծագործ միջավայր։ Վստահ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությունը լինելու է արվեստային և մշակութային կրթության զարգացման կարևոր գրավականը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Ազնավուր» հիմնադրամի համար առաջնային կարևորություն ունի, թե նորաստեղծ քոլեջը ինչ արժեքներ ու հնարավորություններ կարող է ստեղծել երիտասարդ արվեստագետների նոր սերունդների համար։ Այս հարցերի լավագույն լուծումները նախանշելու և մշակելու նպատակով հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն նախատեսում են ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որով կամրագրվի քոլեջի զարգացման ռազմավարության շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հաստատության՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչման նախաձեռնումը, ինչպես նաև հիմնադրամի և նորաստեղծ քոլեջի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44