Այս քրեական հետապնդումները, որոնք կապված են Արամ Վարդանյանի հետ, արդեն բոլոր իրավական եւ բարոյական սահմաններն անցել են. այն ինչը կատարվում է, իրավաբանության հետ որեւէ աղերս չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Արամ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննության դատական նիստից հետո, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Այսօր, փաստորեն, Դատախազությունը հիմնավորեց, որ առանց Ոստիկանության հրահանգի չի կարող աշխատել, որովհետեւ դատախազն ուղղակի հայտարարեց, որ ոստիկանների միջոցով պետք է փորձի պարզել, թե ինչ ծավալով նյութեր պետք է տրամադրվի դատարանին, մինչդեռ դա իր գործառույթն է, եթե նկատի ունենանք, որ Ոստիկանությունը որեւէ կերպ վերադաս չէ Դատախազությանը եւ որեւէ հսկողական մեխանիզմներ չունի Դատախազությանը նկատմամբ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ Ոստիկանությունը, հատկապես Արամ Վարդանյանի պարագայում, հատուկ դիրքորոշում ունի։ Այս քրեական գործի շրջանակներում ոչ միայն Դատախազությունն է, որ կատարում է Ոստիկանության հրահանգավորումը»,- ասաց փաստաբանը։ Անդրադառնալով Արամ Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդումներին՝ Սահակյանն ասաց. «Այդ քրեական հետապնդումներն արդեն բոլոր իրավական եւ բարոյական սահմաններն անցել են. այն ինչը կատարվում է, իրավաբանության հետ որեւէ աղերս չունի։ Բնական է, որ առաջին իսկ օրը պետք է հարուցված լիներ քրեական գործ, արդեն անցել են ամիսներ, ու դեռեւս քրեական գործ հարուցված չէ։ Հասկանում եմ, որ իրավաբանորեն իրենք հասկանում են, որ դա պետք է արած լինեին, սակայն ամեն հնարավոր եւ անհնար միջոցներով փորձում են ձգձգել քրեական գործի հարուցումը»։ Հարցին՝ Արամ Վարդանյանի տան հայտնի խուզարկությունից հետո արվե՞լ են այլ խուզարկություններ, քննչական գործողություններ, Լուսինե Սահակյանն ասաց, որ քրեական գործ հարուցված չէ, եւ քրեական գործի հարուցման բացակայության պայմաններում քրեական գործ չի կարող քննվել։ «Կա անջատված մաս՝ գողության փաստով։ ՀՔԾ-ն դա ուղարկել է Ոստիկանություն, ինչը շատ տարօրինակ է, որովհետեւ երբ ոստիկանների գործողություններից հետո հայտնաբերվում է, որ որոշ իրեր բացակայում են, ապա տրամաբանությունը պետք է լինի, որ բնականաբար ՀՔԾ-ն այդ հարցը պետք է քննի։ Այդ ամեն արդեն իսկ խոսում է այն մասին, որ այդ գործով եւս օբյեկտիվ քննություն չի իրականացվելու»,- ասաց Լուսինե Սահակյանը։ Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։ Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։ ՔԿ-ն հայտնել է, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով:
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03