Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը, որին մասնակցեցին լեգենդար T-34 տանկեր և СУ-100 ինքնաթիռներ, ինչպես նաև 200 միավոր ժամանակակից զինտեխնիկա, 75 ինքնաթիռ և 14 հազար զինծառայող: Մինչ շքերթի մեկնարկը Կարմիր հրապարակ բերվեցին Ռուսաստանի դրոշը և լեգենդար Հաղթանակի դրոշը, որը 1945թ․-ին բարձրացվել էր Ռեյխստագի վրա։ Այս մասին գրում է Euronews-ը։ Շքերթը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Կենտրոնական հարթակում շքերթին հետևում էին Ռուսաստանի նախագահը, վետերաններն ու միջոցառման հյուրերը։ Այս տարի, Հաղթանակի օրվա կապակցությամբ, ի թիվս այլոց, Մոսկվայում էին Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Սերբիայի նախագահները: Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հորդորեց հիշել, որ հենց սովետական ժողովրդի վրա էր ընկել նացիզմի դեմ պայքարի բեռը: «Հայրենական մեծ պատերազմի վետերաններն ապրում են տարբեր երկրներում, բայց նրանց ընդհանուր սխրագործությունը չի կարելի բաժանել․ սա ամբողջ մարդկության սեփականությունն է»,- ընդգծեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը։ Նշենք, որ Կարմիր հրապարակով անցավ նաև հայկական զորախումբը՝ 75 սպա ու զինվոր, գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33