ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար, Համահայկական խաղերի համահիմնադիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Ալբերտ Բոյաջյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Բոյաջյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 80-ամյակի առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ինչպես նաև անսպառ եռանդ` շարունակելու Ձեր անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Ձեր ազգանպաստ նոր ձեռնարկումներով նպաստելու Հայաստանի և Արցախի հզորացմանը: Դուք այսօր էլ շարունակում եք Ձեր մեծ ներդրումն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որի երկարամյա անդամը և խոշոր նվիրատուներից մեկն եք: Վստահ եմ, որ այսօր` Ձեր նշանակալի հոբելյանի օրը, երբ հայացք նետեք Ձեր անցած ուղուն և վերհիշեք Ձեր բազմաթիվ բարեգործություններն ու ազգանպաստ ծրագրերը, որոնց համար արժանացել եք Հայաստանի և Արցախի պետական բարձր պարգևների և արդարացիորեն վայելում եք մեր ժողովրդի սերն ու հարգանքը, գոհունակությամբ կարձանագրեք, որ անցել եք պատվաբեր ճանապարհ, որը հայրենասիրության ու աշխատասիրության, բարին գործելու աստվածահաճո առաքելության վառ օրինակ կարող է լինել երիտասարդ սերնդի համար: Անուրանալի են Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները: Դուք մեծ ավանդ ունեք ինչպես հայոց անկախ պետականության, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում»: ՀՀ երրորդ նախագահը քիչ առաջ նաև հեռախոսազրույց է ունեցել անվանի բարերարի հետ` ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել նրան հոբելյանի առթիվ:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33