Ելույթս ուզում եմ սկսել ափսոսանքով, որովհետև բացակայում է ԲՀԿ-ն, իսկ 2019 թվականի կատարողականը կարևոր է այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին կառավարության «անհաջողություններին» և արդյունքում եզրահանգումներ էին գալիս՝ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի: Այս մասին ԱԺ-ում ՀՀ 2019-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս քննարկումների արդյունքում ես օրվա մեջ մի քանի անգամ Մանուկյան Արտակի, ֆինանսների նախարարի և այլ մարդկանց հետ քննարկում էի՝ վերջը սով լինելո՞ւ է, թե չէ: Մինչև բուն անվտանգության թեմային անցնելը, ասեմ՝ վերջին ժամանակներս հայտնվել են բայղուշներ և անում են բայղուշություններ: Հասանք այն աստիճանի, որ պատերազմող երկրի հակառակորդին հուշեցին՝ կարող են նաև սկսել հարձակումներ: Ես ուզում եմ մեր այդ ընկերներին հիշեցնել, որ պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին, բայց դուք այդ պատերազմը արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունը պահպանում է այն լեգիտիմ մեծամասնությունը, որն իր մեծամասնության քվեն արդեն երկրորդ անգամ իր քվեարկությամբ ցույց տվեց, որ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ, անվտանգային ամուր, կայուն հիմքերի վրա»,- ասաց նա:
Քոչարյանն ընդգծեց, որ քանակական և որակական ցուցանիշներով ՊՆ-ն իր առջև դրված խնդիրը ոչ միայն լուծել է, այլ նաև ունենք ձեռքբերումներ, և այդ ձեռքբերումները նույնիսկ նկատել է հակառակորդի պաշտպանության նախարարը: «Սոցիալական ցանցերում այդ տեսահոլովակը պտտվում է, և նա այսպիսի հայտարարություն արեց՝ մենք առաջնագծում չենք կարողանում պլանավորել գործողություններ, որովհետև ինժեներական, տեխնիկական սարքավորումներով նրանք տարբերվում են նախկինում եղած իրավիճակից»,- հայտարարեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այսօր նաև կառավարությունը 19 թվականի բյուջեի կատարողականի մասով անվտանգությանը վերաբերվող ամբողջ համակարգում ունի ձեռքբերումներ, Ոստիկանությունում կան ռեֆորմների հստակ օրակարգ և արդեն հաստատված օրենսդրական ընթացք` այդ ռեֆորմները իրականություն դարձնելու առումով:
«2019 թվականն իրոք եղել է հաջող տարի, դա հիմք է տալիս ասելու, որ մենք իրոք կհաղթահարենք դժվարությունները և բայղուշության փոխարեն պետք է պարզապես մեր երկրին, մեր կառավարությանը մաղթենք հաջողություն՝ այս խնդիրները լուծելու: Լավ հիմք էին 2019 թվականի ձեռքբերումները, լավ հիմք էր 20 թվականը` նույնիսկ տնտեսական բարձր ցուցանիշներ ցույց չտալու պայմաններում էլ պլանավորել անվտանգ ընթացք»,- ասաց նա:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44