Ուղիղ մեկ ամիս առաջ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե որտե՞ղ է բնակվում կորոնավիրուսով հիվանդների հետ առնչվող բուժանձնակազմը, արդյոք նրանց առաջարկվե՞լ է լքել այն հյուրանոցները, որտեղ իրենք ապրում էին համավարակի տարածման սկզբնական փուլում: Հարցրել էինք նաև, թե ո՞վ է ապահովում նրանց սնունդը: Պատճառաբանելով խիստ ծանրաբեռնվածությունը՝ նախարարությունից պատասխանը ստացել ենք մեկ ամիս ուշացումով՝ այսօր։ Բնականաբար, տրամադրված տեղեկությունը վերաբերում է արդեն ներկա վիճակին: «Ներկայում հյուրանոցներում բնակվում են միայն Երևանից մարզեր և մարզերից Երևան գործուղված բուժաշխատողները: Վերապրոֆիլավորված բժշկական հաստատություններում աշխատող բուժաշխատողների կեցության և սննդի ապահովումը կազմակերպում է Էկոնոմիկայի նախարարությունը»,- գրված է պատասխանում: Մենք նաև հարցրել էինք, թե համավարակի տարածման ընթացքում ե՞րբ և որքա՞ն պարգևավճար են ստացել բուժաշխատողները: «Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` 2020թ. մարտ ամսից Առողջապահության նախարարի հրամաններով վերապրոֆիլավորված բժշկական հաստատությունների, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի, ինչպես նաև ժամանակավոր ստեղծված մեկուսարանների աշխատանքում ընդգրկված բուժաշխատողները պարգևատրվել են ծանրաբեռնված և բարեխիղճ աշխատանքի համար: Առողջապահության նախարարի հրամաններով պարգևատրման ֆոնդերը կազմել են. մարտ` 244 743 465 դրամ, ապրիլ` 206 341 953 դրամ, մայիս` 236 427 187 դրամ: Պարգևատրման հրամաններում ընդգրկվել են նաև տեխնիկական աշխատանք իրականացնող աշխատակիցները: Պարգևատրումն իրականացվել է Կառավարության պահուստային միջոցներից հատկացված և COVID-19-ի դեմ պայքարի համար հավաքագրված միջոցների հաշվին: Հարկ է նշել, որ մայիսի ընթացքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից թվով 1000 բուժաշխատողի տրվել է 200 000-ական դրամ` որպես ֆինանսական աջակցություն»,- գրված է պատասխանում:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44