Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրներին է թույլատրվելու մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի 1-ից, երբ նախատեսվում է բացել դաշինքի միջազգային արտաքին սահմանները։ Ինչպես Euronews-ին ասել են ԵՄ անանուն պաշտոնյաները, երկու ցուցակ կա՝ մեկն այն երկրներն են, որոնց կթույլատրվի, մյուսը՝ արգելված երկրների ցանկը։ Ցուցակն արդեն իսկ հարուցել է հակասություններ այն բանից հետո, երբ աղբյուրները պարզել են, որ ԱՄՆ-ը՝ COVID-19-ով աշխարհի ամենատուժած երկիրը, ավելի քան 2,4 միլիոն վարակակիրներով, գտնվում է արգելված երկրների ցուցակում: Euronews ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացել է այն երկրների ամբողջական ցանկը, որոնց համար բաց կլինեն Եվրոպայի սահմանները։ Կորոնավիրուսի վիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս են մնացել Հայաստանը, Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են ընդգրկվել Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, , Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և այլն։ Դիվանագիտական աղբյուրները նաև Euronews-ին ակնարկել են, որ ԵՄ երկրների միջև տարաձայնություն կա այն առումով, թե որքան է վստահելի երկրների ներկայացրած կորոնավիրուսի վիճակագրական տվյալները։
Աղբյուր` Panorama.am
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01