Որեւէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել եւս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն եւ որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա հայտարարեց, որ այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, նրանք իրենց ձեռքով ստեղծեցին»: Մելիքյանի խոսքով, մոտեցումներից մեկի համաձայն 2-3 դատավորներ այլեւս դատավոր չեն, մյուսի համաձայն՝ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ այն պարզ պատճառով, որ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը փնթի գտնվելու պատճառով ժամանակին չեն փոխել. «Մոտեցում կա, որ այս փաստաթուղթն ընդհանրապես իրավական ուժ չունի, կա նաեւ մոտեցում, որ ունի, սակայն կիրառելի չէ: Սա արդեն ճգնաժամ է նշանակում: Մենք այսօր ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ եւ շատ դժվար է լինելու մեր հանրությանը վերականգնել այս խայտառակ վիճակը: Եթե անգամ համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունները թղթի կտոր չեն, այստեղ մենք գործ ունենք դրա կիրառելիության հետ, որովհետեւ ունենք ՍԴ-ի մասին օրենք, որտեղ կա այն կանոնը, որը մեզ ծանոթ է»,-ասաց նա՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու վերաբերյալ արդարադատության նախարարի տեսակետը հավասար է ցանկացած ՀՀ քաղաքացու տեսակետին, ոչ մի առավելություն չունի: Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. «Այո, ես համարում եմ, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, այո համարում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ այսօր, սահմանադրական կարգի տապալման գործընթաց է բազմաթիվ արարներով եւ այս վերջին արարը, որը ամենակոպիտն էր, ամենաերեւացողն եր: Մենք տեսանք, որ ՀՀ վարչապետը իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք եւ ի լուր աշխարհի ֆեյսբուքի էջով հայտարարում է, որ այս պահին սա է գործում կամ նա: ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, իր աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց բոլորիս հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք: Արդյոք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարեւորում, թե գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրավական արժեքները ոտնատակ տալ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով: Հնարավորություն տվեց հասկանալ՝ մենք ունենք պետության գլուխ ՀՀ նախագահ, թե՞ մենք ունենք մարդ, որ գիշերվա կեսին պատրաստ է լինել Արտուշ պապիկ: Արդյոք մենք ունենք խորհրդարանական երկո՞ւ ընդդիմադիր ուժ, թե՞ մեկ ընդդիմադիր ուժ, իսկ երկրորդը «Իմ քայլը» դաշինքի մի առանձին ֆրակցիա կարելի է համարել»,-ասաց Մելիքյանը:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01