Գերմանիայի կառավարությունը պատրաստում է միջոցառումներ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ը իսկապես իրականացնի «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ իր սպառնալիքները: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բեռլինում իր աղբյուրներին: Նրա տվյալներով, որոնք ստացել է երկու գերմանացի պաշտոնյաներից, կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը քննարկում է ԵՄ համակարգված գործողությունների մշակման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները նախագծի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի: ԳԴՀ էկոնոմիկայի նախարարությունն իր փաստաթղթերից մեկում նշում է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումների ընդլայնումը սպառնում է ազդել գերմանական եւ եվրոպական ընկերությունների, բանկերի, ինչպես նաեւ պետական ծառայությունների զգալի մասի վրա, որոնք այս կամ այն կերպ կապված են գազատարի նախագծի հետ, գրում է գործակալությունը: «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է գազատարի 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու ճյուղերի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա: Մինչ օրս «Հյուսիսային հոսք-2»-ը կառուցվել է 93%-ով: Ծրագրի իրականացման դադարեցումը պայմանավորված էր նրանով, որ 2019-ի դեկտեմբերի վերջին, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով շվեյցարական Allseas ընկերությունը դադարեցրել է գազատարի կառուցումը եւ տարել իր նավերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հունիսի 4-ին հանրապետականները օրինագիծ են ներկայացրել ԱՄՆ Սենատ՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ պատժամիջոցները ընդլայնելու վերաբերյալ: Ինչպես նշել էր նախաձեռնության հեղինակներից մեկի մամուլի ծառայությունը, փաստաթուղթը «հստակեցնում եւ ընդլայնում է պատժամիջոցները՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու մասին օրենքի շրջանակներում» եւ ուղղված է« գազատարի ավարտը արգելափակելուն»: Հաջորդ օրը Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) էկոնամիկայի եւ էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը հայտնել էր ՏԱՍՍ-ին, որ Գերմանիան եւ ԵՄ-ն պետք է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան գործողություններ մտածեն։
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
14:04 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44