ԱՄՆ-ի հետ Վրաստանի ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով: Այս մասին խորհրդարանին ուղղված իր ամենամյա զեկույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է kvira.ge կայքը:
«ԱՄՆ-ի` մեր գլխավոր դաշնակցի հետ ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր այն ուղղություններով, որոնք մեծ նշանակություն ունեն ինչպես մեր, այնպես էլ մեր երկրի ռազմավարական գործընկերոջ համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերոջը վերջին 4 ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեզ ցուցաբերած մշտական օգնության համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին տարիներ շարունակ մեզ տրամադրվող օգնության համար, որի արդյունքում ստեղծվել է Լուգարի լաբորատորիան, որը շատ կարևոր դեր է խաղում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Չի կարելի չհիշատակել նաև Վրաստանի աջակցությանն ուղղված երկկողմ պայմանագիրը, որի զարգացումը մենք դեռ պետք է շարունակենք: Չի կարելի մոռանալ նաև ԱՄՆ-ի կողմից ընդունված փաստաթուղթը, որով Վրաստանին տրվող ֆինանսական օգնության չափն ավելացել է և այժմ կազմում է 132 միլիոն դոլար»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Գախարիան նշել է նաև, որ Վրաստանն ԱՄՆ-ի հետ զարգացնելու է նաև տնտեսական համագործակցությունը, որը նոր ոլորտ է լինելու երկու երկրների հարաբերություններում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02