Կոտայքի մարզի համայնքներում շատ շուտով կմեկնարկեն կառավարության 2020թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ չնայած որոշ հաստատված ծրագրերի շրջանակներում արդեն մի քանի համայնքներում շին.աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:
2020թ. սուբվենցիաներին զուգահեռ, մարզի տարածքում շարունակվում են իրականացվել նաև 2019թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:
Արդեն ավարտվել են 2019թ. սուբվենցիայով իրականացված ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Շուրջ 106.914.100 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում հիմնանորոգվել է մոտ 1,5 կմ ժանապարհահատված: Այս ծրագրին պետական բյուջեի ֆինանսավարման չափը 45 % է: Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատված 2020 թվականի սուբվենցիոն մի քանի ծրագրերով Ծաղկաձորում այս պահին հիմնանորոգվում են ևս 1,5 կմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ, ինչի արդյունքում Ծաղկաձորում ամբողջությամբ կավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները:
Մեկ այլ ծրագրով Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում: Նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան: Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում:
2019թ. հաստատված երրորդ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային հատվածը: Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար: Այս ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50 % /50 % համաֆինանսավորմամբ:


20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33