Մինչ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում քաղաքական գործընթացներին և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համավարակի մասով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ պրոբլեմ է, բայց կա մեկ այլ շատ ավելի կարևոր պլոբլեմ՝ այս իրավիճակի գիտակցումն ու տրամադրությունը Հայաստանում չկա: Պետք է լիներ մի իրավիճակ, երբ մեր երկրի 3 մլն բնակչությունն ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմ: Բայց, ցավոք սրտի, այդպիսի իրավիճակ այսօր չունենք և շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։ Անդրադառնալով պարետատան քննարկումներին՝ վարչապետը տեղեկացրեց, որ գնալու են խստացումների:
«Այսօր պարետատանը քննարկել ենք և եկել ենք եզրակացության, որ պարզապես չունենք այլընտրանք և առաջիկայում մենք պետք է գնանք համաճարակային կանոնների խստացմանը: Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք և հակառակ դինամիկան չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով»,- նշեց Փաշինյանը։ Նա նաև հայտնեց՝ այսօր արձանագրել են, որ վարչական իրավախախտումների մասին ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ չկրելու կանոնները խախտելու համար տուգանքները պետք է սկսեն բռնագանձել. «Քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնել, որ տուգանքի նշանակումից մինչև գանձելու կարճ կտևի»: Վարչապետի խոսքով՝ իրենց խնդիրը որևէ մեկին տուգանելը չէ, պարզապես ուզում են ասել, որ յուրաքանչյուրն ունի չտուգանվելու շանս, չտուգանվելու հնարավորություն և երաշխիք:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02