Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ևս մեկ անգամ երկարացրել է ԵՄ-ին անդամակցելու սպասումները, այժմ այն 2026 թվականն է: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, Սերբիայի նախագահը մեկօրյա այցով գտնվում է Բրյուսելում: Այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ԵԽ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի և Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային այլ հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի հետ: Վուչիչը բազմիցս հայտարարել էր՝ ակնկալում է, որ Սերբիան Եվրամիություն կմտնի 2020 թվականին, այնուհետև այն հետաձգվեց և սպասվող ամսաթիվը դարձավ 2025 թվականը: «Ես չեմ հայտնի մանրամասները, բայց ես գոհ եմ նրա համար, թե ինչպիսի նյուանսների միջով անցանք ֆոն դեր Լայենի հետ քննարկումների ժամանակ, համոզված եմ, որ մենք լավատեսորեն ենք մտնում ԵՄ-Սերբիա հարաբերությունների նոր փուլ»,- Վուչիչի խոսքերը հրապարակել է ազգային հեռուստատեսությունը: «Ես ակնկալում եմ, որ նոր կառավարության մանդատի ավարտին (որը դեռևս չի ձևավորվել հունիսի 21-ի ընտրություններից հետո)՝ 2024 թվականին, մենք ավարտելու ենք բանակցությունները ԵՄ-ին անդամակցելու շուրջ, և միանգամայն հնարավոր է, որ մինչև 2026 թվականը Սերբիան դառնա ԵՄ անդամ»,- ասել է Սերբիայի նախագահը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33