Մեդիա Պաշտպան նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հանրային hեռուստաընկերության լրատվական բաժնին ուղղված կոչ՝ նշելով, որ վերջինը սպասարկում է իշխանությունների շահերը։ «Հանրային hեռուստաընկերությունն իր 1lurer.am լրատվական կայքով ապատեղեկատվություն է տարածում` մոլորեցնելով հասարակությանը և հերթական անգամ ապացուցելով, որ Հանրային hեռուստաընկերության լրատվական բաժինը սպասարկում է իշխանությունների շահերը և սեփական դիմագիծ չունի։ Այս անգամ 1lurer.am-ը հոդված է հրապարակել` վերնագրելով. «Ջիանի Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը»: Ոչ բնօրինակում և ոչ էլ հայերեն թարգմանված տարբերակում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակում նման մտքեր չկան։ Սա նկատվեց ու քննարկվեց համացանցում, ինչից հետո Հանրայինը որոշ փոփոխություններ արեց. «Բուքիքիոն Թովմասյանին ուղղված նամակում կոչ է արել հարգել Սահմանադրությունը, իսկ ԱՆ-ը հիշեցնում է՝ Հանձնաժողովի հետ կա ամբողջական համաձայնություն»: Այս վերնագրից էլ կարելի է ենթադրել, որ Ջիանի Բուքիքիոյի կոչն ուղղված է Հրայր Թովմասյանին, մինչդեռ տեքստում ասվում է. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք լիովին չեն արտահայտում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը»: Փաստացի, Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ` մատնանշելով դրանում տեղ գտած խնդիրները: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային hեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարությանը ևս մեկ անգամ վերանայել նյութի վերնագիրը և դադարեցնել իշխանահաճո գործելաոճը»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33