«Եվրոպական երկրները պետք է լրջորեն մտածեն նոր իրականության մասին, որի համաձայն, ԱՄՆ-ը միգուցե չցանկանա նախկինի նման խաղալ աշխարհի առաջատարի դերը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը եվրոպական մի շարք թերթերում, այդ թվում նաև «The Guardian»-ում հրապարակված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք մեծացել ենք որոշակի գիտելիքներով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է լինել համաշխարհային առաջատար տերություն: Եթե ԱՄՆ-ն իր ազատ կամքով այժմ ցանկանա դադարեցնել իր այդ դերակատարումը, ապա մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին»,- ասել է կանցլերը: Նրա խոսքերը պատասխան էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, ըստ որոնց, նա ցանկանում է Գերմանիայում գտնվող զորախումբը 35-ից կրճատել մինչև 25 հազարի, քանի որ Բեռլինը ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության համար բավականաչափ չի ծախսում: Ըստ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների, այդ որոշումը կայացվել է Գերմանիայի կամ դաշինքի այլ երկրների հետ առանց որևէ խորհրդակցության: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող գերմանական «Marshall Fund»-ում, ասել է, որ Գերմանիայից զորքերի դուրսբերումն ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում, ամերիկյան զորքերի տեղակայման ռազմավարարության վերանայման մի մասն է: «Գերմանիայում ամերիկյան զորքերը ոչ միայն օգնում են պաշտպանել Գերմանիան և ՆԱՏՕ-ի եվրոպական մասը, այլև Միացյալ Նահանգների շահերը: Մենք Գերմանիայում գիտենք, որ պետք է ավելի շատ ծախսեր կատարենք պաշտպանության վրա և վերջին տարիներին հասանք դրանց զգալի աճի: Մենք կշարունակենք ռազմական ներուժի ավելացման այս ճանապարհը»,- ասել է Մերկելը: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ պաշտապանության ոլորտում կպահպանվի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: «Նայեք աշխարհին, Չինաստանին կամ Հնդկաստանին: Կա պատճառ, որ հավատարիմ մնանք տրանսատլանտյան պաշտպանական համակարգին և մեր ընդհանուր միջուկային հովանոցին: Բայց, իհարկե, Եվրոպան պետք է ավելի մեծ բեռ կրի, քան սառը պատերազմի ժամանակ էր»,- ասել է նա:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33