Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակայն հաշվարկով: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակոտրի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարաները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Հայկ Ադամյանն ու Արամայիս Սիմոնյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանները, քանի որ պարզվել է, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44