Կյանքից հեռացել է Արցախի Պետական համալսարանի դոցենտ, գ.գ.թ. Ասյա Խոսրովի Դադայանը: Այս մասին հայտնում են համալսարանի ֆեյսբուքյան էջում: «86 տարեկանում կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱրՊՀ երկարամյա դասախոս Ասյա Խոսրովի Դադայանը: Ասյա Խոսրովի Դադայանը ծնվել է 1934թ. ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում։ 1953թ. ավարտել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը։ 1954թ. ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, որն ավարտել է 1959թ.։ Նույն թվականից աշխատել է մարզային անասնաբուժական լաբորատորիայում՝ որպես անասնաբույժ։ 1967թ. աշխատել է Ստեփանակերտի զոնալ կոմպլեքս փորձակայանում՝ սկզբում որպես գիտաշխատող, իսկ 1976-86թթ.՝ գիտքարտուղար։ 1986-92թթ. աշխատել է որպես «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ՝ գիտության գծով։ 1974թ. Երևանի զոոանասնաբուծական ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանել է ատենախոսություն` «Эффективность использования хлористого кобальта в рационе молодняка крупного рогатого скота» թեմայով, և ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1985թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1976-91թթ. համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում (ԱրՊՀ)՝ որպես դասախոս։ 1992թ. մշտական աշխատանքի է անցել ԱրՊՀ քիմիայի և կենսաբանության ամբիոնում՝ որպես դասախոս։ Հեղինակ է 30 գիտական հոդվածների։ Ասյա Խոսրովի Դադայանն իր գործունեության բոլոր բնագավառներում աչքի է ընկել որպես բարեխիղճ, պատասխանատու, սկզբունքային, հայրենասեր քաղաքացի և մտավորական` վայելելով իր գործընկերների, ուսանողների, համերկրացիների սերն ու հարգանքը: Արցախի պետական համալսարանի ողջ անձնակազմը խոր վշտով սգում է սիրելի գործընկերոջ մահը և իր զորակցությունը հայտնում նրա հարազատներին: Ասյա Խոսրովի Դադայանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44