Հունիսի 29-ից Ռուսաստանը հրաժարվում է Եվրասիական տնտեսական միության տարածքից փայտի եւ փայտից արտադրանքի արտահանման ժամանակավոր մաքսային հայտարարագրերից, հայտնում է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոյի աշխատակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ուժի մեջ է մտել կառավարության № 721 որոշումը փայտի ժամանակավոր մաքսային հայտարարագրման չեղարկման մասին: Որոշման իրականացումը թույլ չի տալիս թաքցնել երկրից փայտանյութի իրական արտահանման ծավալները»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Որոշումն առնչվում է ԵՏՄ տարածքից ապրանքների արտահանմանը, որոնք դասվում են ԵՏՄ արտաքին տնտեսական գործունության միասնական Ապրանքային անվանակարգի 44 խմբին (փայտ եւ փայտից պատրաստված իրեր): Այսպիսով, չի կարելի ժամանակավոր մաքսային հայտարարագիր հանձնել այն դեպքում, եթե ԵՏՄ-ից արտահանման դեպքում առանձին ապրանքների վերաբերյալ չեն կարող ներկայացվել դրանց քանակի կամ մաքսային արժեքի մասին ճշգրիտ տեղեկություններ: Ինչպես ընդգծել են Աբրամչենկոյի աշխատակազմում, օրենսդրության նորմերի իրավակիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ առանց փաստացի վերահսկման անցկացման՝ մաքսային մարմիններին դժվար է որոշել տարբեր ժամանակաշրջանում առանձին խմբաքանակներով արտահանվող ապրանքների ճշգրիտ քանակը: Հայտարարագրվածի ծավալի անհամապատասխանության փաստերի բացահայտման դեպքում հայտարարագրողը հնարավորություն ուներ ուղղել արտահանման ծավաը հետագա խմբաքանակների հաշվին եւ խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Կառավարության որոշմամբ այդ իրավական խոչընդոտը վերացվում է, ապահովվում է արտահանվող փայտանյութերի ծավալների հայտարարագրման թափանցիկ համակարգ եւ համապատասխան մաքսատուրքերի ամբողջ ծավալով վճարում, նշվում է հաղորդագրության մեջ: «Կառավարության որոշումը փայտանյութի շրջանառության նկատմամբ վերահսկողություն ապահովելու մի շարք միջոցառումների բաղկացուցիչներից մեկն է: Մենք հետեւողական աշխատանքներ ենք իրականացնում շուկան սպիտակեցնելու ուղղությամբ՝ քայլ առ քայլ վերացնելով այն իրավական բացերը, որոնք հարաբերությունների ոչ թափանցիկ համակարգ են ստեղծում անտառային համալիրի ներսում: Որոշման իրականացումը թույլ չի տա հետագայում օգտագործել ժամանակավոր հայտարարագրումը եւ դրա հետագա ճշգրտումը՝ երկրից արտահանվող փայտանյութերի իրական ծավալը թաքցնելու համար»,- ասել է Աբրամչենկոն, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ: Որոշումը ստորագրվել է վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից 2020 թվականի մայիսի 21-ին:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33