2020 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է. «Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 240-ը՝ չեզոք։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ասել է․ «Եւ դա նա անում է բոլորի նկատմամբ, երբ Նիկոլ Փաշինյանի ժամանակին շատ մոտիկ ընկեր Սարհատ Պետրոսյանը դուրս է գալիս աշխատանքից եւ իրեն իրավունք է վերապահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին երկու խոսք ասի, հաջորդ օրը 6-րդ վարչությունը նրա տուն խուզարկության է գնում, դա անթաքույց սուլթանի գործելաոճ է: Երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը իրեն իրավունք է վերապահում, ասելու, որ ՀՀ-ի քաղավիացիան խայտառակ վիճակում է, նրան կանչում են ԱԱԾ: Նա իրականության մեջ է, իսկ իրականության մեջ չէ քաղաքական ուժերը եւ հայ ժողովրդի փոքրամասնությունը: հայաստանը քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի երազած երկիրը, մենք բոլորս, հայ ժողովուրդը դարձել է այդ ընտանիքի հպատակը: ՀՀ-ն չպետք է լինի մի ընտանիքի սեփականությունը, իսկ դրա համար պետք է պայքարել հանուն ՀՀ-ի»։ «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին, թե դրական փոփոխություններ են եղել ծրագրում, կստեղծեն զբոսաշրջային միջավայր, 2-4 հարկանի պատմական շենքեր, ասել է. «Եթե Տիգրան Ավինյանն առաջարկում է սրճարաններ լինեն կամ հուշանվերների խանութներ, ո՞րն է այստեղ հանրային շահը»: Մամուլը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին, գրում է․ «Ծառուկյանի տուն ԱԱԾ-ի մտնելը, նրան հարցաքննության կանչելը, ԱԺ պատգամավորների վրա բիրտ ուժ կիրառելը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործողություններ էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտարարություն հնչեցրեց կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին: Դրան զուգահեռ, ԲՀԿ-ն «հաշվետվություն» է պահանջում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ֆինանսական հոսքերի ու ծախսերի հետ: Իսկ սա վարչապետի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամենախոցելի տեղերից է. այստեղ շատ մութ հարցեր ու խութեր կան»: Մամուլը գրում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահի են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը»:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44