Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ: Կառավարությունից մանրամասնում են, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը:
2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է https://dimum.ssa.am/ կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:
Շահառուները կարող են դիմել https://dimum.ssa.am/ կայքի միջոցով հուլիսի 3-ից: Վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է.
20-րդ ծրագրի միանավագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7) կինոթատրոնների գործունեություն.
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12) խաղատների գործունեություն.
13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:
Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացել են նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44