Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող սոցիալական վճարների փոփոխություններին:
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքի 500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500,000 դրամը, իսկ սոցիալական վճարի առավելագույն չափը կազմում է 12,500 ՀՀ դրամ և 500,000 ՀՀ դրամ համախառն եկամտի գերազանցող մասի համար սոցիալական վճար չի հաշվարկվում:
Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա 92,620-500,000 ՀՀ դրամ համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց վրա:
2020թ.-ի հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը. ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը։ Այսինքն սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը հուլիսի մեկից հետո կազմելու է 1,020,000 ՀՀ դրամ: Նշենք, որ 2020թ.-ի հուլիսի 1-ից հետո սոցիալական վճարը կկազմի «10 տոկոսի և 25,000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը» և առավեագույն վճարն այս դեպքում 77,000 ՀՀ դրամ է կազմելու:
Սակայն համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» 81-րդ հոդվածի մինչև ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը «սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12,500 ՀՀ դրամ, կատարում է պետությունը», ինչպես նաև «կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37,500 ՀՀ դրամը»։ Մյուս կողմից էլ հիմք ընդունելով սույն ԱԺ-ի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, սոցիալական վճարները հաշվարկվելու են հետևյալ կերպ 2021-2022թ.-ի համար (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Սոցիալական վճարի հաշվարկումը 2021-2022թթ.-ին
Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի հետևյալի՝
• 2020թ.-ի հուլիս ամսին նախորդ ամսվա համեմատ զգալիորեն բարձրանալու է սոցիալական վճարների չափը 500,000 ՀՀ դրամից ավել համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար, որի արդյունքում համապատասխանորեն կկրճատվի նաև վերջիններիս տնօրինվող եկամուտը:
• Անվանական արտահայտությամբ (գնաճի ազդեցությունը հաշվի չառնելով) 2021-2022թ.-ին եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը թեև կմեղմի զուտ եկամուտների կրճատումը, սակայն ինչպես 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց զուտ եկամուտները զիջելու են 2020թ.-ի հունիսի մակարդակին:
• 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 2020թ.-ի հունիսի համեմատ 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտների պարագայում գրանցվելու է նաև իրական զուտ եկամուտների կրճատում՝ գնաճով ճշգրտված:
• Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի աշխատավարձի մակարդակ ունեցողները, նաև կարող են համարվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք՝ հատկապես նորակառույցներում, ապա նաև հետագա 2021-2026թթ.-ին գույքահարկի բարձրացումը հաշվի առնելով, կհանգեցնի նրան, որ այդ անձինք դժվարություններ կունենան պահպանելու սպառման տվյալ մակարդակը հիփոթեքային վարկերի մարումների և գույքահարկի բարձրացմանը զուգահեռ:
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03