«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցներն ուղղված են նախագծի իրականացման դադարեցմանը, որն իրականացվում է ըստ Եվրամիության օրենսդրության, եւ այս պատճառով անընդունելի են: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ում պետքարտուղար Նիլս Անենը՝ Բունդեսթագի էկոնոմիկայի եւ էներգետիկայի հարցերով կոմիտեի նիստի ժամանակ՝ նվիրված «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման եւ Եվրոպայի էներգետիկ ինքնիշխանության պահպանման թեմային, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այս հարցում Գերմանիայի դիրքորոշումը միանշանակ է. արտերկրյա պատժամիջոցները աղաղակող միջամտություն են Եվրոպայի ինքնիշխանությանը: Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը փորձում է միակողմանի կարգով նախագիծը դադարեցնել»,- ասել է նա: Անենը նշել է, որ սահմանափակող միջոցառումների սպառնալիքի տակ կարող են հայտնվել, գերմանականից զատ, ֆրանսիական, հոլանդական եւ ավստրիական ընկերությունները: «Ինչպես հաճախ ներկայացվում է, խոսքն այստեղ ոչ թե գերմանա-ամերիկյան հարցի մասին է, այլ վերաբերում է եվրոպական ինքնիշխանությանը,- շեշտել է նա: - Պատժամիջոցների հետագա արդյունքն առնչվում է մեր արտաքաին քաղաքականության գործունակությանը. չհամաձայնեցված պատժամիջոցները վնաս են հասցնում Ռուսաստանի նկատմամբ համատեղ քաղաքականությանը»: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ տարբեր դիրքորոշումներ կան, սակայն, նրա խոսքով, միությունում ձեւավորվել է միասնական կարծիք՝ եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներն անընդունելի են: «Անհայտ են [ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի] քվեարկության ժամանակը եւ այլ մանրամասներ, բայց մենք ստիպված ենք ելնել այն հանգամանքից, որ այդ օրինագիծը շատ մոտ ժամանակում ընդունվելու է»,- ասել է Անենը: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսն իր հերթին «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ընդլայնումն անվանել է «անդրատլանտյան հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ դեպք: «Սրա հետ կապված Գերմանիայի կառավարությունը բանակցություններ է սկսել մեր եվրոպացի գործընկերների հետ, որ մեր գործողությունները համաձայնեցնենք Եվրահանձնաժողովի հետ միասին: Ես շնորհակալ եմ, որ այստեղ աջակցություն ենք ստացել»,- հայտնել է նա:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44