«Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե կան 1-2 ազատ տեղեր հիվանդանոցներում և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է 650 հոգի»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելեց, որ նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին:
Նախարարը հայտնեց, որ նախորդ օրը 593 նոր դեք է արձանագրվել 2100 տեստավորման արդյունքում և նկատեց, որ արձանագրման տոկոսի առումով էական փոփոխություն չկա:
«Դժբախտաբար ունեցել ենք 6 մահ կորոնավիրուսից և 4 մահ ունեցել ենք նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից»,- հայտնեց առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ հաստատվել է 26658 վարակի դեպք, 459 մահ է եղել և ապաքինվել են 15036-ը:
Նախարարը հայտնեց, որ Սպիտակի և Մարտունու հիվանդանոցները ապահովվելու են անհրաժեշտ սարքավորումներով և թթվածնային հագեցվածությամբ:
«Առավոտյան 9:00 դրությամբ տանը հոսպիտալացման 11 սպասող ունենք, որից 4-ը միջին ծանրության և 7-ը թեթև: 80 հոգի սպասում են տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ»,- հայտնեց նախարարը և շեշտեց, որ այդ մասով վիճակը հարաբերականորեն կայուն է:
Նախարարը հայտնեց, որ այն երկրներում որտեղ պարտադրվում է դիմակներ կրելը և այդ կանոնը պահպանվում է նկատվում է իրավիճակի կայունացում և թվերի նվազում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր միջազգային մամուլին հետևելով իմացել է, որ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը, որը նախկինում դեմ էր եղել դիմակների կրելուն, այսօր փոխել է կարծիքը և հայտարարում է որ դիմակները պետք է կրեն:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44