Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում թույլատրել «Քվանտ» վարժարանին 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Քվանտ» վարժարանի կողմից անգլերենով «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը իրականացվում է 2011 թվականից՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման: «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի իրականացման ընթացքում «Քվանտ» վարժարանի շրջանավարտների ﬕջին գնահատականը էապես բարձր է նույն ծրագրով սովորող աշխարհի մյուս դպրոցների շրջանավարտների ﬕջին գնահատականից՝ հաճախ 4-5 ﬕավորով։
Կարճ ժամանակահատվածում «Քվանտ» վարժարանի «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի բոլոր ուսուցիչները ճանաչվել են որպես առաջատար ուսուցիչներ և ստացել են Միջազգային բակալավրիատի քննող ուսուցչի կարգավիճակ: 2016թ․ «Քվանտ» վարժարանի երաշխավորությամբ տպագրվել է «Medieval History of Armenia» անգլալեզու ուսուﬓական ձեռնարկը վարժարանի «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի համար: Ձեռնարկի մշակմանը ներգրավված են եղել նաև «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի աշակերտները: Մինչև հրատարակվելը այն փորձարկվել է 3 տարի։
Այժմ «Քվանտ» վարժարանը ստեղծում է ևս ﬔկ երկլեզու (հայերեն և անգլերեն) դասագիրք հայոց պատմության ամբողջական ծրագրի համար (հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրեր:
Այս որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Սփյուռքից Հայաստան վերադարձած և հայերենին բավարար չափով չտիրապետող հայ երիտասարդների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կրթությանն առնչվող խնդիրները:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44