Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես գրել է. «Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։ Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վարչապետի նշանակմանը, մյուսը՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելուն, մեկ այլ գործ էլ կապված է Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակմանը։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահին, ում թիկունքում նաև արևմուտքն էր՝ ԱՄՆ-ն։ Բայց դա որևէ կերպ արգելք չի հանդիսանում գործող իշխանությունների համար նրա կողմից կարատված իրավախախտումները քննության առարկա դարձնելու համար։ Սա մի պարզ օրինակ է, որ իրենց աչքի առաջ պետք է ունենան Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Լեգիտիմ լինելու ամպագորգոռ հայտարարությունները փրկություն չեն։ Այսօր կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտմահարմանը, իշխանության յուրացմանը հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ Կլինեն դա յուրայինները՝ ինչը քիչ հավանական է, թե կլինեն նորերը՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննարկման և քննության առարկա չդառնալ։ Սա պետք է քաջ գիտակցեն նախագահ Արմեն Սարգսյանն ու զեկուցող, օրենքի նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը, Աժ նախագահը, Սահմանադրության և ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ դրած մյուս պատգամավորները, և ի վերջո դրան կողմ քվեարկած 89-ը։ Քրեական գործերի քննությունն անխուսափելի է լինելու, որովհետև վստահ եմ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր իր մտքում նախագծի հակասահմանադրականության հետ կապված կասկածներ ունեցել է։ Կասկածներ ունեցել է նաև, թե ինչու է նախագիծը բարդվել ԱԺ- վրա։ Եվ ինչու կառավարությունը, որ նախաձեռնել էր գործընթացը, դիմել էր Վենետիկի հանձնաժողով, մի պահից մի կողմ քաշվեց, ձեռքերը լվաց և ողջ պատասխանատվությունը թողեց ԱԺ ուսերին։ Զարմանալիորեն այս ամենից ֆորմալ առումով դուրս է մնում երկրի վարչապետը։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Նրանք են ընդունել պետականության դեմ ուղղված օրինագծեր, որոնց գնահատականները՝ քաղաքական և իրավական, անպայման տրվելու են, ոչ հեռավոր ապագայում դառնալու են քննության առարկա։ Բայց ոչ վարչապետը։ Որքան էլ նա լայվով, սոցցանցերում նախկին էնտուզիազմով ելույթներ ունենա՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել և այլն, պատասխանատուն նախագիծը ներկայացնողներն, ընդունողներն ու ստորագրողն է կամ ստորագրելու լիազորությունից փախչողը։ Քննության առարկա կդառնա նաև իմքայլական անհնազանդ պատգամավորի «Սև ցուցակ» կազմելու և դրանով իսկ իմքայլականներին ծառայություններ մատուցելուն հարկադրելու, իսկ վերջին օրերին՝ մատուցած ծառայություններին դիմաց «համաներում» շնորհելու հանգամանքը։ Այս մասին հրապարակումները առկա են մամուլում։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին, հայտարարել էր. «...Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է...»: Կրկին անգամ չկենտրոնանալով թվերի տրամաբանության և սխալների մեջ, դրանք առանձին և երկար քննարկման առարկա են, հիշեցնենք, որ աշխարհում տարբեր պետություններ քննում են իրենց երկրներում վիրուսի կառավարման, տարածման և մահերի հետ կապված խնդիրները։ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Թրամփն աշնանը ամենայն հավանականությամբ չի վերընտրվի և դարձյալ պատասխան կտա։ Բազմաթիվ պետություններ են գնում այս ճանապարհով։ Սա համաշխարհային տրենդն է. համավարակը տապալած բոլոր երկրների հասարակությունները բացատրություն են պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների կամ դատաիրավական հարթության մեջ։ Հնարավոր չէ հոսանքին հակառակ էֆեկտիվ լողալ։
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
17:09 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03