Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին եւ, ի դեմս նրա, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության եւ հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երեւում է դժվարին ժամանակներում: Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձեւավորման հարցերում: Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին եւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարեւորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները եւ հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը: Զրուցակիցները խոսել են նաեւ ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլեւ բարենպաստ եւ գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարեւորելով այդ ուղղությամբ աշխատանքը եւ համատեղ ջանքերը: ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ամերիկյան ծրագրերին եւ ներդրումային հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ COVID-19-ի համավարակը եւ դրա ազդեցությունը տնտեսության վրա պահանջում են արագ արձագանք եւ ճկուն մեխանիզմներ ներդրումների խթանման համար: Այդ առումով նա կարեւոր գործիք է համարել ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խմբի ստեղծումը՝ նշելով, որ այս եւ մի շարք այլ առաջարկություններ տեղ են գտել Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի պատրաստած՝ «Ներդրումների խթանման ռազմավարությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում եւ դրանից հետո» զեկույցում: Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների կարեւոր դերը Հայաստանի ապագայի համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է մեր երկրում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության եւ դրա շրջանակում հնարավոր գործակցության մասին:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44